Մուննաթը

Մուննաթը

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղին չի համարում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի՝ ՀՀ իշխանություններին ներկայացված պահանջը, թե՝ հստակեցրեք՝ երկիրը հատկապես ո՞ր ոլորտներում է մտադիր համագործակցել Եվրամիության հետ։



 




 «Եվրոպայի հետ համագործակցության ուղղությունների մասին և՛ արտաքին գործերի նախարարը, և՛ նախագահը, և՛ մենք արդեն ասել ենք։ Երևի հայտարարողը մոռացել է կամ՝ շփոթել, որ մենք համագործակցության ծրագիր ունենք, որը ո´չ թե բանակցությունների փուլում է, այլ  դա գործընթաց է, որն ունեցել ենք նորանկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում, այսինքն ՝ ժողովրդավարություն և դրա հետ կապված բոլոր չափորոշիչները, որ ունի Եվրոպան, որոնք մեզ համար ընդունելի են։ Այդ տեսակետից մենք համագործակցում ենք և դրա հավանությունը վաղուց ենք ստացել, որը երբեք չի էլ արգելափակվել, այնպես որ՝ եվրոպացիները պետք է մի փոքր ավելի պատրաստված գան Հայաստան և իրենց հարցադրումները ներկայացնեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է Գալուստ Գրիգորիչը և առանձնակի շեշտել, որ ՀՀ-ն եվրոպական ընտանիքի անդամ պետություն է։



 



 



Հրիսթեայի խոսքին, թե՝ պատրաստ ենք ավելացնել ջանքերը Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման և համագործակցության ուղղությամբ, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Մենք հենց այդ ուղղությամբ էլ զարգացնում ենք համագործակցությունը։ Վերջին շրջանում ՀՀ ԱԳ նախարարն է եղել Եվրոպայում, համապատասխան գործընթացների մասին բազմաթիվ հայտարարություններ են եղել, այնպես որ՝ մենք հակված չենք յուրաքանչյուր եվրոպացու համար նորից բացահայտումներ անել, թե որ ճանապարհով ենք գնում»։