Քեթրին Էշթոնը դատապարտել է Բելառուսում կայացրած մահապատժի վճիռը

Քեթրին Էշթոնը դատապարտել է Բելառուսում կայացրած մահապատժի վճիռը

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը իր մտահոգությունն է հայտնել Բելառուսում տեղի ունեցած մահապատժի կապակցությամբ (օրերս այդ երկրում, որը Եվրոպայում և ԱՊՀ-ում միակն է, որտեղ իրականացվում է մահապատիժ, դատարանը մահապատժի վճիռ կայացրեց 53-ամյա, ծագումով մոսկվացի Էդվարդ Լիկովի նկատմամբ): Էշթոնի հայտարարության մասին նշվում է եվրոպական դիվանագիտության մամլո ծառայության կոմյունիկեում:



Էշթոնը նշել է, որ գիտակցում է դատապարտվածի կատարած հանցագործության ողջ լրջությունը, սակայն գտնում է, որ մահապատիժը դաժան և անմարդկային պատիճ է, որը չի կարող արդարացվել: