Ազատ Դեմոկրատները ջեքփոթ են բռնում

Ազատ Դեմոկրատները ջեքփոթ են բռնում

Ինչ ուզում եք ասեք, բայց այս գումարման Ազգային ժողովում ջեքփոթը Ազատ դեմոկրատները բռնեցին: Դատեք ինքներդ. բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ Քոքոբելյանի թիմի վարկանիշը 0,5 տոկոսի սահմաններում էր, բայց նրանք Ժառանգության շալակին անցան խորհրդարան, ու հիմա էլ, երբ Թևան Պողոսյանը վայր է դնում մանդատը, մի տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ թափուր տեղը կարող է զբաղեցնել Ազատ դեմոկրատ Մասիս Այվազյանը, և սա չնայած այն հանգամանքին, որ Ազատ դեմոկրատները վաղուց են անջատվել Ժառանգության խմբակցությունից ու դե ֆակտո ամուսնալուծվել են:



 



Սակայն արի ու տես, որ Քոքոբելյանենց ախորժակները կարող են մրցել անգամ հանրապետականների ախորժակի հետ, ու իրենք պնդում են, որ մանդատը իրենց պետք է հասնի, որովհետև ցուցակում հաջորդը հենց իրենց մարդու անունն է ու, որ էլ ավելի ծիծաղելի է, ինչ-որ հեքիաթներ են պատմում Մասիս Այվազյանի մեծ վաստակի ու ազգանվեր գործունեության մասին, որոնք էնքան շատ են, որ նա ավելի արդյունավետ կլինի խորհրդարանում, քան, ասենք, Ստյոպա Սաֆարյանը:



 



Սա ստեղծել է մի իրավիճակ, երբ շուտով կարող ենք ականատես լինել Ժառանգություն-Ազատ Դեմոկրատներ այնպիսի մի փոխհրաձգության, որ էլ ասելու չի: Չեմ զարմանա, եթե իրար ավելի ինտենսիվ քլնգեն, քան իշխանություններին են քլնգում:



 



Սակայն, վերադառնալով գրառման սկզբի պնդմանը, ասեմ, որ եթե, այնուամենայնիվ, Մասիս Այվազյանը ստանա մանդատը, ապա կնշանակի, որ Քոքոբելյանի թիմին պատկանող մանդատների թիվը մոտ 6 անգամ գերազանցում է այն էլեկտրոլ պոտենցիալին, որն ունի այս կուսակցությունը... Անգամ ՀՀԿ-ն կարող էր նախանձել նման ցուցանիշների: 



 



Արմեն Հովսեփյան («Ֆեյսբուք»)