ԱՄՆ դեսպանի հայերեն ուղերձը (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանի հայերեն ուղերձը (տեսանյութ)

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսոր ՀՀ քաղաքացիներին է դիմել հայերեն ուղերձով՝ նշելով նաև, որ այսուհետ աշխատելու է իր բլոգում ավելի շատ խոսել հայերեն:



 



Իր ողերձում ԱՄՆ դեսպանը հստակեցնում է դեսպանատան աշխատանքների ուղղությունը առաջիկա փետրվարին:



 



Նա հայերեն իր ուղերձում, մասնավորապես, ասում է.



 



«Այս տարի ուզում եմ իմ բլոգում ավելի շատ խոսել հայերեն: Փետրվարին դեսպանատան ծրագրերում կլինի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների թեման: Ժողովրդավարության մեջ շատ կարևոր է նրանց սոցիալական ներառման հարցը: Անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելիությունից, հաշմանդամությունից, կրոնից կամ սեռական կողմնորոշումից անձը պետք է ունենա իրավունք մասնակցել քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքին:



 



Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի գործընկեր, պատրաստ է խթանել ժողովրդավարական արժեքները, որպեսզի հնարավորություններ լինեն բոլորի համար:



 



Շատ շնորհակալություն, հուսով եմ կհանդիպենք Twitter-ում և Facebook»-ում: