Կիրո Մանոյան. Անելիք ունի ոչ միայն Ֆրանսիան, այլև Հայաստանը

Կիրո Մանոյան. Անելիք ունի ոչ միայն Ֆրանսիան, այլև Հայաստանը

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը` մտահոգիչ չէ՞ արդյոք, որ Օլանդը Թուրքիայում արած հայտարարություններով փորձ է արել իր վարկանիշը բարձրացնել, Ցեղասպանության հարցը իր ընտրական նպատակներին ծառայեցնել, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նկատել է` ցանկացած քաղաքական գործիչ մտածում է իր վերընտրվելու մասին, եթե վերընտրվելու նպատակով ինչ-որ դրական բան է անում, ուրեմն` վատ բան է անո՞ւմ:



 



Անդրադառնալով Թուրքիայում նախագահ Օլանդի հնչեցրած հայտարարությանը, թե Ֆրանսիան մտադիր է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ մշակել, Մանոյանը դժվարացել է նոր օրինագծի մշակման կոնկրետ ժամկետներ նշել, սակայն ասել է, որ չի կարծում, թե դա Ցեղասպանության հարյուրամյա տարելիցից այն կողմ ձգվի:



 



«Չեմ կարծում, որ 2015-ից էլ այն կողմ կհասնի, բայց թե երբ կընդունվի` չեմ կարող ասել: Հայ համայնքն այստեղ գործ ունի անելու և անում է, բայց միայն հայ համայնքը չէ, որ անելիք ունի: Նաև պետք է հիշենք. 2012-ին, երբ օրենքը որդեգրվեց Ֆրանսիայում, Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ սա պատմական կարևոր իրադարձություն է: Ուրեմն` Հայաստանի իշխանություններն էլ այստեղ անելիք ունեն»,- ասել է նա:



 



Առավել մանրամասն՝ այստեղ: