Օսիպյանի գլխարկն իրո՞ք ոչխարի մորթուց է՝ լազերային աբրաբոտկայով

Օսիպյանի գլխարկն իրո՞ք ոչխարի մորթուց է՝  լազերային աբրաբոտկայով

Վերջերս, երբ մի մուշտակ էի զննում, գլխի չընկա, թե ինչ մորթուց է, անգամ շփոթեցի արհեստականի հետ: Երբ վաճառողուհուն հարցրի դա ի՞նչ մորթի է, արհեստակա՞ն է, վիրավորվեց.



-Իա՜, հորդ արևը վկա, նորկա՜ է՝ լազերային աբրաբոտկայով: - Մի հատ սրա փափկությանը նայիր, ձեռք տուր…



… Հիմա Վալերի Օսիպյանի գլխարկն է:  Օսիպյանի գլխարկն իրո՞ք ոչխարի մորթուց է՝  լազերային աբրաբոտկայով: Արգիշտի Կիվիրյանը չգիտեմ ինչքանով է մորթու մասնագետ, որ այդպես ու այդքան վստահ ասաց՝  ձեր գլխին ընդամենը ոչխարի մորթի է: Օսիպյանը փոխանակ ասեր՝ մի հատ ձեռք տուր, տես ինչ գործ է, հպարտությամբ ասաց.



-Ես իմ գլխի վրա ՀՀ զինանշանն եմ կրում:



Արգիշտին անդրդվելի էր՝ մի հատ ձեր գլխին նայեք: Ա՜յ քեզ բան, Օսիպյանն ինչպես նայեր իր գլխին, նա չէր կարող տեսնել, ոնց որ ասես՝ մի հատ ճակատիդ կամ քթիդ նայիր: Մի պահ պատկերացրի, թե ինչպես է Օսիպյանը գլուխը բարձրացնում, որ իր գլխին նայի, բայց նա լրիվ այլ, ոստիկանական դիվանագիտություն բանեցրեց՝ մի հատ հարցրեք, թե ո՞վ է գնդապետ Օսիպյանը: Բնական է, դա քրքիջ կառաջացնի. միթոմ ո՞վ չգիտի, թե ով է Օսիպյանը: Բայց այս ամենի մեջ ինձ ավելի շատ մի բան հետաքրքրեց: Օսիպյանի գլխի մորթին իրո՞ք ոչխարի կամ գառնուկի է: Աշխատանքն ավելի նուրբ էր, ոնց որ գառնուկի լիներ: Ու մի կետում Արգիշտիի հետ համաձայն չեմ: Ա՜յ որ գլխարկի մասով ասաց. «Դուք իրավունք չունեք դա կրել, Բազազ Արտեմն ա գլխներիս դառել»: Իսկ եթե սեփական գայլի մորթով հանդես գա՞ր… Արգիշտին չգիտեմ ինչու մոռացավ, որ այս կետում քաղաքական խաղ է գնում: Օսիպյանը պարզապես ոչխարի մորթով է հանդես գալիս, ոստիկանական պրյոմ է՝ տեսե՜ք, չվախենա՜ք, ես գառնուկ եմ անվնաս, բոլորդ ձեր դանակները սրել ու թափվել եք գլխիս, ուզում եք մատաղ անել: Նա այնքան անմեղ աչուկներով է նայում Շանթի ծննդին հավաքված երիտասարդներին, որ հավաքված երեխեքին կողքից նայողը կասեր՝ երեխեք ջան, մեղք է, բաց թողեք, թող գնա… Նույնիսկ մասնակիցներից մեկն ասաց՝ պարոն Օսիպյան, դուք ազատ եք,  կարող եք գնալ: Օսիպյանը կարող էր չեստ տալ՝ լսում եմ, պարոն գեներալ, բայց ընդամենը հեզորեն գնաց: Հալալ է Վովային, ո՞նց է գայլի մորթիները ոչխարի մորթով փոխել: Մնում է ժանիքներն էլ հանի, որ ամեն ինչ տեղը տեղին լինի:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ