Պարոն Աբրահամյան, ի՞նչ կասեք

Պարոն Աբրահամյան, ի՞նչ կասեք

Հետևելով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, կարելի է համոզված ասել, որ այդ պրոցեդուրան բոլորովին ավելորդ մի բան է: Ի՞նչ իմաստ ունի մի ամբողջ օր ՀՀ կառավարությանը գործից կտրել, եթե պարոնայք նախարարները պատգամավորների հարցերին, ասես մի հրահանգով, ժխտողական, մերժողական հերքողական պատասխաններ են միայն տալու:



 



Ոչ, այդպես չէ, չի կարող նման բան լինել, աներևակայելի բաներ եք ասում, դուք իրավական հարցերից հեռու եք, դուք չեք հասկանում, դուք առանց մտածելու եք խոսում, ոչ, չի կարելի, անընդունելի է, չեմ պատասխանի… Մեկը չկա՝ հարցնի՝ լավ ինչո՞ւ եք եկել խորհրդարան, երբ պատգամավորի հարցին պատասխանելու, հասկացնելու փոխարեն, խրտնում եք նրա հարցից ու ձեզ գիտունիկի տեղ դրած՝ վազվզում պարտերից ամբիոն, ամբիոնից պարտեր:



 



Հովիկ Աբրահամյանին կառաջարկեինք՝ իր հայտարարությունից հետո՝ «հարցին կպատասխանի այսինչ նախարարը», միացնել «զապիսը», որտեղ հաղորդավարը կասի՝ ոչ, չի կարող պատահել, դուք մոլորության մեջ եք, դուք չեք հասկանում… Եվ այդ «զապիսը» միացրած թողնել այնքան ժամանակ, մինչև պատգամավորը, եթե նա մանավանդ ընդդիմադիր է, հանգստանա:



 



Էդ.Ա.