Օլիմպիական հրադադար Երևանի և Բաքվի միջև

Օլիմպիական հրադադար Երևանի և Բաքվի միջև

Երևանն ու Բաքուն խոստանում են չխախտել հրադադարի ռեժիմը վաղը Սոչիում մեկնարկող ձմեռային Օլիմպիադայի ողջ ընթացքում: Նման յուրատեսակ օլիմպիական հրադադարը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին տարածաշրջանային այցի թերևս միակ առարկայական արդյունքն է, փոխանցում է »Ազատությունը»:



 



Այս մասին, չխախտելով ավանդույթը, կրկին Twitter-ում իր էջի միջոցով մի քանի ժամ առաջ տեղեկացրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ գրելով․ - «Լավ լուր: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանելու պարտավորությունը` մասնավորաբար Օլիմպիական խաղերի ընթացքում»:



 



Այս գրառումից մի քանի ժամ առաջ էլ ամերիկացի դիվանագետը Twitter-ի իր բաժանորդներին տեղեկացրել էր բանակցային գործընթացում արձանագրված ոչ այնքան լավ լուրերի մասին: Նրա թվիթերյան գրառումից, մասնավորաբար, պարզ էր դառնում, որ միջնորդներին չի հաջողվել հասնել այս այցի գլխավոր նպատակներից մեկին` պայմանավորվել Սարգսյան - Ալիև հերթական հանդիպումը կազմակերպելու մասին:



 



Թեմայի մանրամասները՝ այստեղ: