Հատուցվել է սիրիահայերի չվճարած պետտուրքի գումարը

Հատուցվել է սիրիահայերի չվճարած պետտուրքի գումարը

Անցած տարվա չորրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ավելի քան 250 անձնագիր, որոնց համար պետտուրք չի գանձվել: Այդ գումարը փոխհատուցելու նպատակով Հայաստանի կառավարությունը այսօր արտգործնախարարությանը հատկացրել է մոտ 17 միլիոն դրամ (մոտ 42 հազար դոլար), որը պետք է վճարվի պետական բյուջե:



 



Կառավարության որոշմամբ և վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ մեղմացվել է Իրաքի հետ վիզային ռեժիմը: