Օլիգարխը մեր երկրի անդամ չի՞. Մանվել Գրիգորյան

Օլիգարխը մեր երկրի անդամ չի՞. Մանվել Գրիգորյան

Երկրապահ կամավորական միության համագումարին ԵԿՄ վարչության անդամների կազմն այսօր ընդլայնվել է: Վարչության անդամ է նշանակվել նաև ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։




Սա թերևս կարելի էր ԵԿՄ համագումարի ամենամեծ կուրյոզը համարել, բայց Մանվել Գրիգորյանը շատ հանգիստ է վերաբերվում այդ հարցին:  




«Սամվել Ալեքսանյանը ծառայել է 5-րդ բրիգադայում, որտեղ ես հրամանատար եմ եղել: Սամվելն արդեն մոտ քսան տարվա ԵԿՄ անդամ է: Մալաթիայի տարածքի խորհրդի անդամ է, միշտ առաջինն է օգնել, աջակցել է:




Մանվել Գրիգորյանը նաև խորհուրդ է տալիս, գնալ Մալաթիայի ժողովրդին հարցրել, թե արժանի՞ է, արդյոք, Սամվել Ալեքսանյանը նման կարևոր գործի նշանակման համար:



 



«Սամվել Ալեքսանյանը հայ մարդ է, երկրի համար ամեն ինչ էլ անում է։ Ճիշտ է, օլիգարխ է, հետևից ինչ ուզենք կարող ենք ասել, ուշունց չենք կարող տալ, բայց անում է էլի, չէ՞: Օլիգարխները մեր երկրի անդամ չե՞ն»,- հռետորական հարց է հնչեցնում գեներալը: