Հազարավոր գյուղացիներ փակել են ճանապարհը

Հազարավոր գյուղացիներ փակել են ճանապարհը

Հազարավոր գյուղացիներ այս պահին բողոքում են, Կարբի, Օհանավան, Ուշի, Սաղմոսավան, Եղվարդ և Նոր Գեղի գյուղերի բնակիչները փակել են դեպի Դեմիրճյան այգիներ տանող ճանապարհը, իսկ գյուղացիների մի մասն էլ փակել է Ապարան տանող ճանապարհը:



Կարբի գյուղի բնակիչ Արա Խուդավերդյանը hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ շուրջ 2 հազար մարդ նստած են ճանապարհին և պահանջոմ են հանդիպում ՀՀ վարչապետի հետ:



«Ամեն բան անում են, որ բոլորս վեր կենանք ու գնանք էս երկրից: Ժողովուրդը կկանգնի իր էն ղեկավարի կողքն ու թիկունքը, ով կպաշտպանի իր իրավունքները, իսկ եթե մեզ էսպես թաղում են, մենք վեր կկենանք ու կպայքարենք մեր իրավունքների համար»,-ասաց Խուդավերդյանը՝ հավելելով, որ իր ընտանիքի գոյությունը պահող միակ եկամտի աղբյուրը իր խնձորի այգին է:



Գյուղերում գործադուլ է հայտարարվել, ու բողոքող տղամարդկանց են միացել նաև կանայք ու դպրոցահասակ երեխաները, որոնք այս պահին շտապում են ակցիայի վայր։ Հիշեցնենք, որ գյուղացիները պահանջում են դադարեցնել Կարբի և Օհանավան գյուղերի մոտակայքում նոր ՀԷԿ-ի կառուցումը: