Սիրիահայության գոյությունը վտանգված է

Սիրիահայության գոյությունը վտանգված է
Սիրելի հայրենակիցներ,


Սիրիայում` մասնավորապես Հալեպում, վտանգված է հայկական երբեմնի ծաղկուն ու բարգավաճ հայ համայնքի գոյությունը: Վերջին ժամանակներում առավել մեծ հաճախականությամբ են ռմբահարվում Հալեպի հայաշատ թաղամասերը, ի մասնավորի` բացառապես հայերով բնակեցված Նոր Գյուղ թաղամասը: Դժբախտաբար կան զոհեր ու վիրավորներ: Գրեթե ավերվել են գրեթե երբեմնի շեն ու ծաղկուն թաղամասերը, խոնարհվում են հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ակումբներն ու մշակութային կենտրոնները:

Սիրիայի մեր քույրներն ու եղբայրները զրկված են գոյատևելու ամենատարրական միջոցներից, օրերով զրկված են ջրից ու սնունդից…

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամում բացվել է դրամային և արտարժույթային բանկային հաշիվներ` աղետի մեջ հայտնված սիրիահայությանը օգնելու նպատակով:

Դիմելով մեր համահայկական կազմակերպություններին, հայկական կառույցներին` խնդրում ենք Ձեր բնակության երկրների քաղաքական ղեկավարությունից պահանջել աջակցելու Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև կազմակերպել նյութական միջոցների հավաքում` Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին օգնելու համար:

Ստորև նշվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարները սիրիահայությանը օժանդակության նպատակով:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ 

ՀՀ. ք Երևան, Գ.Լուսավորչի 13, 0015
հ/հ No 2470100030900000 (AMD) 
հ/հ No 2470100030900001 (USD) 
SWIFT: ASHBAM22 
«Հայաստան» համահայկական հիմնադրամ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ 
ՀՀ. ք Երևան, Վ. Սարգսյանի 26/1, 375010
հ/հ 1930000081130104 (EUR)
SWIFT: COVBAM22
«Հայաստան» համահայկական հիմնադրամ


ՀՀ սփյուռքի նախարար
Հրանուշ Հակոբյան