Հայերը Բաքուն սարքել են ջրի ճամփա

Հայերը Բաքուն սարքել են ջրի ճամփա

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցելու համար Բաքու է ժամանել Հայաստանի պատվիրակությունը. պատգամավորներ Աղվան Վարդանյանից, Արտաշես Գեղամյանից և Ստեփան Մարգարյանից բացի, պատվիրակության կազմում են ԱԳՆ-ից Վահե Գևորգյանը և ՀՀ ԱԺ փորձագետ Անահիտ Գևորգյանը: yerkir.am-ը հեռախոսազրույց է ունեցել Վարդանյանի հետ և նշում է, մեր պատվիրակությունը բարեհաջող հասել է հյուրանոց։



 



Վեհաժողովի ամենամյա նստաշրջանն անցնելու է Ադրբեջանի խորհրդարանի շենքում՝ հունիսի 28­-ից հուլիսի 2-ը: Հավաքի գլխավոր թեման է՝ «Հելսինկի՝ գումարած 40. դեպի բոլոր մարդկանց անվտանգությունը»:



 



Հունիսի 28-ին տեղի կունենա բացման արարողությունը, նիստի առաջին օրը ելույթներ կունենան Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուկհալտերը, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը և Ուկրաինայի Ռադայի փոխնախագահ Ռուսլան Պոշուլինսկին։