Ճերմակ վարդեր սև քրոջս համար

Ճերմակ վարդեր սև քրոջս համար

Տարիներ առաջվա մի շատ հուզիչ ֆիլմ հիշեցի՝ «Ճերմակ վարդեր սև քրոջս համար», երբ տեսա դատախազության աշխատակիցների ճերմակ հագուստները: Ֆիլմի ռեժիսորի ստեղծած կերպարը ստացվել էր, որովհետև սպիտակ գույնը հերոսուհու էության հետ համահունչ էր ու ճերմակը ընդգծում էր անկախ մաշկի գույնից մարդկային առաքինությունը: Բայց դատախազության  ռեժիսորը, ընտրելով սպիտակ գույնը, չեմ հասկանում, ի՞նչն էր կամեցել ընդգծել: Երևութական արտաքին  տպավորությու՞նը, դատախազության համակարգում փոփոխությու՞նը, թե՞ հանրության ենթագիտակցության մեջ ճերմակ գույնով արդարության հույս կաթացնելու քաղաքականությունը: Ինչևէ, շնորհակալ եմ, որ այդ ճերմակն ինձ հիշեցրեց մի շատ հուզիչ ֆիլմի մասին, իսկ մերօրյա ճերմակ համազգեստներով ֆիլմը, մերօրյա ճերմակ վարդերը հուզմունքի տեղ ինձ մոտ բարձրաձայն ծիծաղելու ցանկություն առաջացրեց: Ֆիլմը չի ստացվել, շատ ափսոս:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ