Բարով եկար դու Գեղամյան

Բարով եկար  դու Գեղամյան

 



 Բարով եկար դու Գեղամյան,



Ի՞նչ լուր բերիր դու մեզ Բաքվեն,
Խոսի՛ր մեզ հետ ազատորեն,
Տեսնենք ոնց է Հեյդար բալան:



Տեսնենք ե՞րբ ես հարմար գտնում,
Որ Բաքվի հետ ձեռք ձեռքի տանք,
Ղարաբաղը Հեյդարին տանք,
Ռուսաստանին եղբայրանանք:



Կարդաշլարը Ազարբայջան,
Գեղամյանը մեռնի ձեզի,
Թե որ դուք գաք Մայր Հայաստան
Ձեզ կպատվենք ձեր տան նման:



Եղբայրներ ենք եվրասիական
Ա՜խ ջան կասենք, ջան կլսենք,
Գեղամյանին թե որ լսեք,
Ռուսն ինչ ասի, էն էլ կանենք:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ