ՀՀ նախագահը ժամանել է Արգենտինա

ՀՀ նախագահը ժամանել է Արգենտինա

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հարավային Ամերիկա այցելության շրջանակներում ժամանել է Արգենտինա: Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացել է ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:



 



Ինչպես նախապես հաղորդվել էր, Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին տարածաշրջանային այցով մեկնել է Հարավային Ամերիկա. Հանրապետության Նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այցով կլինի Արգենտինայի Հանրապետությունում, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով` Չիլիի Հանրապետությունում:



 



Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա հիշյալ երկրների բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև բազմակողմ փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այցի արդյունքներով նախատեսված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում այդ երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություններ:



 



Այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Արգենտինայի, Ուրուգվայի և Չիլիի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, կծանոթանա այդ երկրներում հայկական կառույցների ծավալած գործունեությանը: