Այդ ո՞նց եղավ, որ նախապատերազմական այս շրջանում բոլորը ինքնուրույն դարձան, նախագահն էլ պախկվեց…

Այդ ո՞նց եղավ, որ նախապատերազմական այս շրջանում բոլորը ինքնուրույն դարձան, նախագահն էլ պախկվեց…

Մինչ ողջ Հայաստանով մեկ փնտրում են Սերժ Սարգսյանին, ամեն պաշտոնական հաղորդումից հետո իրար հարցնում՝ յարաբ, նախագահը ու՞ր է, ինչու՞ մի ձայն չի հանում, ես էլ, բոլորի նման, այդ հարցերը ինձ տալով ու անպատասխան մնալով, սեփական եզրահանգման եկա:
Նախագահի գործելաոճը վկայում է , որ ինքը հանգիստ է: Իսկ ինչու՞ է հանգիստ: Նախապատերազմական շրջանում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարը հանգիստ կարող է լինել այն ժամանակ, երբ իրազեկ է հետագա բոլոր քայլերին: Ու ի տես հակառակորդ Ալիևի, որ ինչ որ տեղ իրեն քարերով է տալիս, ինքը կատարում է այն քայլերը, որոնք կատարում էր սովորական ժամանակ: Հրամանագրեր է ստորագրում, այցելություններ ունենում ու հանգստանում: Սա, բնական է, զայրացնում է մարդկանց, սոցիալական ցանցերում աղմուկ առաջացնում ու նույն հարցն է՝ մենք նախագահ ունե՞նք: Պաշտպանության նախարարն է խոսում, ակտիվ գործում… Մի բան մոռանում ենք: Ախր բոլորով միասին գոռում, գոչում էինք, որ ոչ մի նախարար, ոչ մի պաշտոնյա ինքնուրույն մի քայլ չի անում, այդ ո՞նց եղավ, որ նախապատերազմական այս շրջանում բոլորը ինքնուրույն դարձան, նախագահն էլ պախկվեց ու ասաց՝ ինչ ուզում եք արեք, ես չկամ: Խելքին մոտի՞կ բան է: Չէ՜, այստեղ ես այլ բան եմ տեսնում, այս ցուցադրական հանգստությունն այլ բան է հուշում, և ես չեմ ուզում հասկանալի պատճառով բարձրաձայնել: Մի բան ակնհայտ է, պատերազմ չի վերսկսվի, ու այդ մասին գիտի, շատ լավ գիտի Սերժ Սարգսյանը: Ալիևին տեսնում եմ որպես պակաս իրազեկված կողմ: Այս պարագայում Սերժ Սարգսյանի հանգստությունը պիտի կապել բոլորովին այլ բանի հետ…




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ