Մեռնողի մասին մտածե՞նք, թե քիչ- քիչ մեռնողի՞…

Մեռնողի մասին մտածե՞նք, թե քիչ- քիչ մեռնողի՞…

Հավատում եմ Շուշանի խոսքին՝ «Յուրաքանչյուր զոհված զինվորի հետ ես մի քիչ մեռնում եմ… » ու հավատալով հանդերձ, ուզում եմ, որ նա այդ խոսքերը չասի: Խոսի ոչ թե իր զգացումներից ու քիչ- քիչ մեռնելուց, այլ այն ծնողների զգացումից, ովքեր երբեք չեն խոսում իրենց տառապանքների մասին ու մեծահոգորեն լռում են… Սա ասում եմ նրա համար, որ Շուշանին ընդօրինակելով մյուս աստղերը ևս չսկսեն «քիչ- քիչ մեռնել»- ը, ու մենք չհասկանանք՝ մեռնողի մասին մտածե՞նք, թե քիչ- քիչ մեռնողի՞… Զինվորների ծնողներն արժանապատվորեն լռում են, արժե՞ նրանցից առաջ ընկնել…
Մյուս կողմից այս պահին ցանկացած հայ կին այդ վիճակում է, արժե՞ իբրև եզակի էկզեմպլյար արտահայտվել: Հարմար առիթ չէ՝ սիրաշահելու հանրությանը:
Մյուս կողմից մի բան եմ ուզում ճշտել. Շուշանը կամ մյուսները, երբ հրավիրվում են Մարտակերտ կամ մի այլ տեղ՝ հարսանիքների, չե՞ն վճարվում: Կամ եթե գնում են դիրքերում երգելու՝ չե՞ն վճարվում ՊՆ-ի կամ մի այլ կազմակերպության կողմից: Եթե այո, ինչու՞ են այդքան հայրենասիրական թմբուկներ զարկում:
Բաներ կան, որոնք պետք չէ բարձրաձայնել, որովհետև դրանք էժանանում են և ինչպես զինվորն է իր պարտքը անխոս, անձայն կատարում, այդպես էլ ցանկացած ոք պիտի կատարի: Ոչ ոք զինվորից բարձր չէ ու նրանից բարձր ու պատասխանատու գործ չի անում:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ