Խաղաղություն լինի, որ ի՞նչ

Խաղաղություն լինի, որ ի՞նչ

«Խաղաղությունն ընդհանրապես նպատակ չի, այսինքն ի՞նչ, խաղաղություն լինի ո՞ր ինչ լինի։ Եթե պետությունը չի հզորանում, եթե պետությունը չի կայանում, եթե ժողովուրդը չի ապրում և այլն։ Սա հիվանդություն է, որ Արևմուքտի կողմից շատ է տաքացվել՝ խախաղասիրությունը և խաղաղ ապրելու ձգտումը։ Խաղաղասեր մի եղիր և կունենաս խաղաղություն»․ սա քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքն է, ով անդրադառնալով նախագահների եռակողմ հանդիպմանը նշեց, որ հանդիպումից որևէ բան չի սպասել։
«Ի՞նչ իմաստով, ի՞նչ խնդիր ենք մենք լուծել… Եթե մենք մեր արևելյան սահմաններում դիպուկահարի հարց չենք լուծում, գյուղերի գնդակոծության հարց չենք լուծում, ժողովրդի տեղահանության հարց չենք լուծում կասեցնելու իմաստով և այլն, արդյունքը ո՞րն է։ Մի քիչ անցելու է ժամանակ Ադրբեջանը շտկելու է մեջքը, նորից ստորություն են անելու, սովորություն ունեն, կոշիկ են լիզելու»։



Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով նշեց, որ ամեն դեպքում այդ հանդիպումը որոշակիորեն լարվածությունը թուլացրեց․ «Այս հանդիպման մեջ ամենաշատը շահեց Վլադիմիր Պուտինը։ Նա ցույց տվեց, որ նա գերտերություն է և այդ լարված իրավիճակում կարողացավ մեղմել դրությունը։ Մի բան պարզ է, որ Հայստանը չէր հարձակվի, իսկ Ադրբեջանը կամ շատ վստահ պետք է լիներ իր ուժերի վրա, կամ ինչ որ գերտերության դրդմամբ պետք է հարձակվեր»։