Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կգործեն մինչև 2015թ, հուլիսի վերջը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կգործեն մինչև 2015թ, հուլիսի վերջը

Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կգործեն մինչև հաջորդ տարվա 2015 թ. հուլիսի վերջը: Այս մասին է հաղորդում РИА Новости-ն՝ հղում անելով ԵՄ պաշտոնյաներին:



«Դրանք հուլիսի վերջին ընդունված միջոցների ուղղումներ կլինեն, որոնք կգործեն տարվա ընթացքում: Այդ պատճառով էլ խորհրդի որոշումը կվերանայվի ամենաուշը հաջորդ տարվա հուլիսի վերջին»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը:



Նշվում է, որ պատժամիջոցները կգործեն մինչև հուլիսի 31-ը, իսկ դրանց երկարաձգման մասին միաձայն որոշում կարող է կայացնել Եվրախորհուրդը: