ՄԱԿ գլխավոր քարտուղարը Պորոշենկոյին կոչ է արել շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Պորոշենկոյին կոչ է արել շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ուկրաինայաի նախագահ Պյոտր Պորոխենկոյի հետ հեռախոսազրույցում վերջինիս կոչ է արել շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ և հասնել երկրի արևելքում կրակի դադարեցման ռեժիմի երկարաձգմանը: Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ИТАР-ТАСС-ի հարցին:



Հեռախոսազրույցին անդրադարձել է նաև Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը, որտեղ նշվել է, որ Պորոշենկոն իր հերթին կարևորել է ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության դերակատարությունը, ինչին ի պատասխան ՄԱԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ ՄԱԿ-ը կհամագործակցի ԵԱՀԿ-ի հետ՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման այդ մեխանիզմը ամրապնդելու նպատակով: Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ նախևառաջ պետք է մեծացնել առաքելության թվակազմը: