Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2015 թվականի պլանը

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2015 թվականի պլանը

Հոկտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-հունական ռազմական համագործակցության համակարգման ամենամյա խորհրդակցությունները։



Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության ներկայիս կարգավիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:



Այսօր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, ռազմածովային ուժերի բրիգադի գեներալ Ալեկսանդրոս Դիակոպուլոսին։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները:



Հունական պատվիրակության այցի արդյունքում ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2015 թվականի պլանը: