Արմենը Լիսկայի նշանակման մեջ որերո՞րդ դեմքն է, որ ամաչում է

Արմենը Լիսկայի  նշանակման մեջ որերո՞րդ դեմքն է, որ ամաչում է

Հակառակվելու փաստ չունեմ, չհակառակվելու դեպքում էլ ստացում է, որ Լիսկայի պատճառով շատերն են հրաժարական տալու: NewsaBook-ի իրազեկմամբ, Արմեն Գևորգյանը պարզապես հրաժարվել է ներկայացնել Սուրեն Խաչատրյանին` հայտարարելով, թե ամաչում է այդ նշանակման համար:
Սա գովազդային տեսահոլովա՞կ է, թե հաճելի իրականություն: Եթե հաճելի իրականություն է, այս ֆոնի վրա ողջ կառավարությունը պետք է հրաժարական տար: Ստացվում է, որ Արմենից բացի ոչ մեկը ամոթ չունի՞:
…Կամ Արմենը Լիսկայի իրական նշանակման մեջ որերո՞րդ դեմքն է, որ ամաչում է: Բան չունեմ ասելու, տարածքային կառավարման նախարար է և նորմալ երկրում ի՛նքը պատասխանատվություն կկրեր, բայց Հայաստանում մի մատ երեխան էլ գիտի, որ բոլոր նշանակումները մի կետից են գալիս: Կարծում եմ, կարևորություն տալով այս հանգամանքին, ակամայից Արմեն Գևորգյանին ուսերին կպցնում ենք հրեշտակի փետուրներ: Մյուս կողմից, եթե Արմեն Գևորգյանը ամաչելու լիներ, ավելի վաղ պիտի ամաչեր մյուս մարզպետ- լիսկաների համար ու հրաժարական տված լիներ:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ