Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն այսօրվա հանդիպումից հետո

Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն այսօրվա հանդիպումից հետո

Երեկ երեկոյան դեռ հայտնի չէր՝ այսօր նախատեսվո՞ւմ է ոչ իշխանական քառյակի հանդիպում, թե՞ ոչ, քանի որ վերջին օրն է, եւ հանրահավաքից առաջ պետք է ի մի բերեն իրենց տեսակետները 12 կետերի կատարման հարցում, որպեսզի հանրահավաքի ժամանակ չորսի անունից ամփոփեն իշխանության գործողությունները: Դրա փոխարեն լուրեր հասան, որ եռյակն է հանդիպելու, առանց ՀՅԴ-ի, եւ հանրահավաքի տեխնիկական վերջին շտրիխները ճշգրտելու՝ լիդերների մասնակցության կամ հարթակից ելույթ ունեցողների ու ելույթների բովանդակությունների վերաբերյալ: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում դժվարացավ պատասխանել, թե ովքեր են ելույթ ունենալու հոկտեմբերի 10-ին։ «Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն այսօրվա հանդիպումից հետո»,- ասաց նա: