Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ`ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանին

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ`ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանին

Ծննդյան 60-ամյակի առթիվ, մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար, ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Քաղաքապետի ոսկե մեդալը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Հասմիկ Լեյլոյանին հանձնվել է հենց ծննդյան 60-ամյակի առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ: