Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահին

Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահին

Հոկտեմբերի 9-ին Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին:



Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Մարգարյանն ու Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, դրանց զարգացման հեռանկարներին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:



Շնորհավորելով ԵՄ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն հույս հայտնեց, որ դեսպան Մարգարյանն աշխատանքային իր հարուստ փորձը լավագույնս կօգտագործի ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում:



Հանդիպման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահի խնդրանքով դեսպան Մարգարյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերություններում և տարածաշրջանում առկա իրավիճակը: