Եռյակի հաջորդ հանրահավաքը՝ հոկտեմբերի 24-ին

Եռյակի հաջորդ հանրահավաքը՝ հոկտեմբերի 24-ին

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00 Ազատության հրապարակում տեղի կունենա ոչ իշխանական երեք ուժերի` Եռյակի հերթական հանահավաքը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:



«Այդ օրն ուժերը հրապարակ կգան շատ ավելի կոնկրետ անելիքների համար: Նախորդ հանրահավաքից հետո անհրաժեշտություն է առաջացել կրկին հանրահավաք անցկացնել և ներկայացնել հետագա գործողությունների ծրագիրը»,-նշեց Զուրաբյանը: 



Հիշեցնենք, որ եռյակի առաջին հանրահավաքը  տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին՝ Ազատության հրապարակում: