Արսեն Գալստյանը պաշտոնանկությունից հետո դեռեւս ուշքի չի գալիս

Արսեն Գալստյանը պաշտոնանկությունից հետո դեռեւս ուշքի չի գալիս

ՃՈ նախկին պետ Արսեն Գալստյանը պաշտոնանկությունից հետո դեռեւս ուշքի չի գալիս: Պաշտոնանկության պահից նրա հեռախոսն անջատված էր, ասում էին՝ Հայաստանում չէ: Երեկ արդեն միացված էր հեռախոսը, սակայն ցավոտ թեմայից չէր ուզում խոսել: Լսելով մեր թղթակցի հարցը, թե ինչն էր իր պաշտոնանկության բուն պատճառը, վերջինս շատ ընկճված պատասխանել է. «Ես հավես չունեմ խոսամ»: Մեր դիտարկմանը, թե ոստիկանապետը խորհրդակցության ժամանակ դժգոհել է համակարգի աշխատանքներից, դա՞ է պատճառը, թե՞ այլ պատճառներ կան, Գալստյանը մի քանի անգամ կրկնել է՝ «չգիտեմ»: Մեզ հասած տեղեկություններով, նա առաջիկայում պաշտոն կզբաղեցնի ոստիկանության կենտրոնական ապարատում, թե կոնկրետ որտեղ, դեռ հայտնի չէ: Ասաց՝ «չգիտեմ»:



Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանն Արսեն Գալստյանին «համազգեստի միջից հանելու» որոշումը հանկարծակի էր կայացրել՝ իր մոտ հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին Գալստյանը ներկա չէր եղել՝ արձակուրդում էր: Նրա պաշտոնն զբաղեցրած Արտակ Հարությունյանը, ով Վովա Գասպարյանի խորհրդականն էր, երեկ արդեն հավաքել է ենթականերին ու ոստիկանապետի հանգով խիստ-խիստ խոսել: