Մենք ԵՄ-ի հետ կմերձենանք այնքան, որքան թույլ կտան ԵՏՄ-ի առջև մեր պարտականությունները

Մենք ԵՄ-ի հետ կմերձենանք այնքան, որքան թույլ կտան ԵՏՄ-ի առջև մեր պարտականությունները

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է՝ ի՞նչ հարաբերություններ ունի Հայաստանը Եվրամիության հետ:


«ԵՄ-ն Հայաստանի համար մնում է կարևոր գործընկեր, մեր հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ, պարբերաբար անցկացվում են ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև եղած ինստիտուցիոնալ կառույցների հանդիպումներ, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է բազմապլատֆորմ աշխատանքներին»,- ասել նախարարը և հավելել, որ Հայաստանը շարունակելու է աշխատանքները ԵՄ նոր ղեկավարության հետ:


Թևան Պողոսյանը կրկին հետաքրքրվել է՝ արդյոք այդ ամենը բավարար կլինի՞, որ ստորագրեն Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Նախարարը պարզաբանել է, որ բոլոր ուղղություններով շարունակելու են համապարփակ հարաբերությունները ԵՄ հետ այնքանով, որքանով դա չի խոչընդոտի ՀՀ-ի պարտավորություններին, որ ունի այլ կառույցների նկատմամբ: