Արդյո՞ք կների Պուտինը

Արդյո՞ք կների Պուտինը

Իսկ դուք ասում եք, անկախ չենք, առանց Ռուսաստանի մի քայլ անգամ չենք կարող անել: Ռուսաստանի տնտեսությունը հետընթաց է ապրում, մենք չենք կարող առաջ գնալ: Բանից պարզվում է, որ դրանք չարախոսություններ են, ու Ռուսաստանը ինչքան էլ ետ ընկնի, Հայաստանը առաջ է գնալու: Կեսգիշերին Ռուսաստանի ժամացույցի սլաքները մի ժամ հետ տարան, ու ինչքան փորձեցին Հայաստանի իշխանություններին կոտրել, նրանք անդդրվելի էին՝ ոչ մենք ետ չենք ընկնի, մեզ համար ժամը ոսկի է: Սա արդեն խոսում է մեր անկախության ու ինքնիշխանության մասին: Երբ հարցրին մեր պատասխանատուներին՝ արդյո՞ք կների Պուտինը, Գալուստ Սահակյանը մի ժամ առաջ ընկավ ու հայրենասիրաբար բարբառեց՝ մենք հո դրանց գերի՞ն չենք: Ու ամենակարևորը հայերենով ասաց:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ