«Interdance»՝ 5 տարի պարելով

«Interdance»՝ 5 տարի պարելով

Երեք ընկերներ՝ Արամ Մանուկյանը, Ասատուր Քալաշյանը եւ Կարեն Խաչատրյանը, հինգ տարի առաջ որոշել են պարի համույթ ստեղծել: Մեկը գեղարվեստական ղեկավարի գործն է ստանձնել, մյուսը՝ տնօրենի: Նրանք նաեւ պարում են, իսկ Արամ Մանուկյանը հայտնի է սերիալներում խաղացած դերերով, նրան հատկապես հիշում են «Գեներալի աղջիկը» ֆիլմում՝ Արմանի դերակատարմամբ: Համույթի անունն «Interdance» է: Իմաստը բոլոր երկրների պարերն ընդգրկելն է: Բացի ազգային պարերից, նրանք նաեւ թատերականացված պարային համարներ են բեմադրել, կոմպոզիցիաներ ստեղծել, մնջախաղի, բալետի համադրումներ արել: Նոյեմբերի 2-ին «Interdance»-ն Օպերայի եւ բալետի թատրոնի բեմում նշում էր իր 5-ամյակը: 2 ժամանոց հետաքրքիր բեմադրությունը մարդիկ դիտեցին մեկ շնչով՝ պարեցին եւ երգեցին նրանց հետ միասին: Գնացին հեռավոր Եվրոպա, վերադարձան Ասիա, մտան հարեւան Վրաստան: Զմայլվեցին փոքրիկների պարով, հայ տղաների «բերդով», գունային ու լուսային հետաքրքիր լուծումներով: Հրաշալի երեկո՝ ի պատիվ 5-ամյա համույթի, որը խոստանում է նոր ճանապարհի սկիզբ լինել: