Հարությունյանի հարցը դեռ մնում է առկախված

Հարությունյանի հարցը դեռ մնում է առկախված

Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի հարցը դեռ մնում է առկախված: Արդեն մեկ ամիս է, ինչ Հարությունյանն ազատման դիմում է ներկայացրել վարչապետին, սակայն նրա դիմումը չի ստորագրվում: Ինչպես գրել էինք ավելի վաղ, դիմում գրելու պատճառը Կարեն Ճշմարիտյանի եւ Տիգրան Հարությունյանի միջեւ հակասություններն են, որոնց լուծումը Ճշմարիտյանը գտել է հրաժարականի տեսքով: Բացի այդ, դրանով նա լուծել է նաեւ իրենց թիմակցին՝ Խոսրով Հարությունյանի որդուն այս պաշտոնում տեղավորելու հարցը, քանի որ նրա զբաղեցրած պաշտոնը՝ Հայաստանի զարգացման գործակալության պետի պաշտոնը, կրճատվում է՝ գործակալությունը միավորվում է երկու այլ կառույցների հետ: Իսկ դիմումը չստորագրելու պատճառը, ասում են, վարչապետի ու Ճշմարիտյանի լարված հարաբերություններն են: