Այսօր հնարավորություններն այդքան են և այսօր այդքան՝ 4.1 տոկոս կկարողանանք ապահովել

Այսօր հնարավորություններն այդքան են և այսօր այդքան՝ 4.1 տոկոս կկարողանանք ապահովել

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությանը կհաջողվի ապահովել սահմանված 4.1 տոկոս տնտեսական աճը։
Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատությանը՝ բյուջեին, ապա ԱԺ նախագահն ասաց․ «Ընդդիմադիրներն ընդամենը իրենց ցանկությունն են արտահայտում, իսկ ցանկությունների մեջ մեր ներկայացրած բյուջեն չի տեղավորվում»։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե նախորդ տարի բյուջեով ավելի բարձր՝ 5.2 տոկոս աճ էր նախատեսված, իսկ այսօր իջեցվել է՝ սահմանվելով 4.1 տոկոս, Գ․ Սահակյանն ասաց․ «Չի իջեցվել, հնարավորություններն այդքան են, մեր տնտեսական համակարգերը այդքանով՝ 4.1 տոկոսով կկարողանան ապահովել»։
Այսինքն՝ առաջ ավելի բա՞րձր էին հնարավորություննեը, որ բարձր շեմ էին սահմանել։
«Գիտե՞ք, առաջի ու հետոյի լավի խնդիր չկար, յուրաքանչյուր ժամանակաշրջան իր խնդիրներն է ունեցել։ Ռուսաստանի պես հզոր պետությունում 0 տոկոս է։ Պիտի նայենք՝ ամբողջ աշխարհում ինչ է կատարվում»,-ասաց նա։



Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այն կառավարությունը, որը 7 տոկոս տնտեսական աճ չի կարողանա ապահովել, հրաժարական կտա, իսկ ներկայիս կառավարությունը, փաստորեն, չի կարողանալու, Գալուստ Սահակյանն ասաց, որ այդ հայտարարությունից հետո աշխարհում բավականին բան է փոխվել։
«Այդ հայտարարությունից հետո աշխարհը խառնվեց։ Այսօր պատերազմական գոտիում ենք գտնվում մենք։ Մենք պիտի մտածեինք, որ իսլամական պետությու՞ն պիտի առաջանա։ Էդ իրողությունները, ինչ որ հաշվարկվում է, ֆորսմաժորային կանխատեսումները շատ դժվար էր կանխորոշել»,-բացատրեց ԱԺ նախագահը՝ նշելով, որ այդ իմաստով Հայաստանը ևս վտանգավոր գոտում է գտնվում։




Այսինքն՝ գնալով վատանու՞մ է վիճակը, Գալուստ Սահակյանն ասաց, որ մեր վիճակն ավելի շատ մենք ենք վատացնում, որովհետև վատից ենք խոսում ու երբեք չենք ուզում լավը տեսնել։
Hraparak.am-ի մյուս հարցին, թե գոնե այդ սահմանված 4.1 տոկոս աճը կապահովի գործող կառավարությունը, պարոն Սահակյանն ասաց․ «Ենթադրելի է, բայց կարծու եմ՝ հնարավորություններ կան»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ