ՀՀԿ Գործադիր մարմինն այս շաբաթ նիստ չի գումարի

ՀՀԿ Գործադիր մարմինն այս շաբաթ նիստ չի գումարի

ՀՀԿ Գործադիր մարմինն այս շաբաթ նիստ չի գումարի: «ԳՄ նիստերը հրավիրում է ՀՀԿ ղեկավարը` կախված նպատակահարմարությունից եւ իր ծանրաբեռնվածությունից»,- ասացին ՀՀԿ գրասենյակից, որի միջանցքներում շարունակվում է Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մանրամասների քննարկումը: Ըստ ծերերի` հանդիպման «քավորն» է եղել Հովիկ Աբրահամյանը, որը նախորդ ԳՄ-ում ծերերին բացատրել է, որ եռյակն իր հրաժարականն է պահանջում եւ ոչ նախագահի: Ծառուկյանն էլ իր հերթին շտապել է ներկայանալ նախագահին` հավաստելու սույն հանգամանքը, ինչպես նաեւ հայտնելու ԲՀԿ լոյալությունն ու «սերը» ՀՀԿ-ի նկատմամբ՝ ընդհանրապես, «նախագահ ջանի» նկատմամբ` մասնավորապես, մանավանդ որ մեկ շաբաթ հետո Հովիկ Արգամիչը պետք է խորհրդարանի «դատին» ներկայացներ 2015թ. բյուջեն:



Հիշեցնենք, որ նախորդ` 2014թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն եւ յուր սատելիտները քարը քարին չթողեցին Տիգրան Սարգսյանի կառավարության կազմած փաստաթղթից: Ծերերը կարծում են, որ որքան էլ ԲՀԿ-ն ու Ծառուկյանն «անկոտրում» են սահմանադրական բարեփոխումների հարցում, այնուհանդերձ, «Սերժ Սարգսյանին կհաջողվի «լայն կոնսոլիդացիա» ապահովել՝ նաեւ ԲՀԿ-ի մասնակցությամբ, այլապես շատ հարցեր կառաջանան հենց ԳՄ-ի ներսում: