Ղազախ երեխաները ԻԼԻՊ-ի տեսանյութում

Ղազախ երեխաները ԻԼԻՊ-ի տեսանյութում

Համացանցում է հայտնվել «Իսլամական պետություն» խմբավորման նոր քարոզչական տեսանյութը, որը պատկերում է տասնյակ ղազախստանցի երեխաների ուսուցումն ու ծանոթացումը ռազմարվեստին:



Ինչպես գրում է Daily Mail-ը` «Մրցավազք դեպի բարին» վերնագրով տեսանյութը պատրաստել է ահաբեկչական խմբավորման գլխավոր մեդիա կենտրոնը` «Ալ-Հայաթը»:



Աղբյուրի հաղորդմամբ՝ տեսանյութում երևում է, թե ինչպես են ղազախ երեխաները սովորում զենք քանդել-հավաքել, այնուհետև դիպուկահարից նշանառության դասեր են ստանում: