Նյու Յորք նահանգին այժմ էլ ջրհեղեղն է սպառնում

Նյու Յորք նահանգին այժմ էլ ջրհեղեղն է սպառնում

Ամերիկայի Նյու Յորք նահանգում վերջին օրերին տեղացած աննախադեպ ձյան պատճառով առնվազն 14 մարդ է զոհվել, իսկ դրան հաջորդած՝ եղանակի ջերմացմանը զուգընթաց ջրհեղեղների վտանգ է առաջացել:



ԱՄՆ-ի Ազգային եղանակային ծառայությունը կոչ է արել այն շրջաններին, որտեղ ավելի քան երկու մետր հաստությամբ ձյուն է տեղացել, քայլեր ձեռնարկել ջրհեղեղից պաշտպանվելու համար:



Վտանգավոր գոտում ավելի քան 600,000 մարդ է ապրում, հազարավոր մարդիկ հայտնվել են ծուղակում՝ չկարողանալով բացել իրենց տների դռները կամ նույնիսկ դուրս գալ լուսամուտներից:



Ջրհեղեղներից բացի մեծ վտանգ է ներկայացնում նաև ձյան շերտի ծանրությունը հատկապես այն բնակիչների համար, ովքեր չեն կարողացել մաքրել իրենց տների կտուրները: