Չնայած առաջընթացին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնություններ դեռ կան. Օբամա

Չնայած առաջընթացին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնություններ դեռ կան. Օբամա

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հիմնական տարաձայնությունները պահպանվում են, սակայն արդեն ձեռք բերված արդյունքները որոշակի լավատեսության հիմք են: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է նոյեմբերի 23-ին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է ТАСС-ը:



«Լավ նորությունն այն է, որ նախնական պայմանավորվածությունը, որին մենք հասել ենք, իրոք հանգեցել է Իրանի միջուկային ծրագրի զարգացման դադարեցմանը: Որոշ դեպքերում նույնիսկ հետ քայլեր են արվել, մասնավորապես, երբ խոսքը ուրանի հարստացման և պահուստներ ունենալու մասին է»,- ասել է երկրի ղեկավարը: Նրա խոսքով՝ «այդ ուղղությամբ հաջողության են հասել, և Իրանը պահպանում է պայմանավորվածության պայմանները»: «Այժմ խնդիրն այն է՝ արդյոք կկարողանա՞նք մշտական պայմանավորվածություն ձեռք բերել: Եվ դեռ բավականին տարաձայնություններ կան»,- ավելացրել է Օբաման: