Դա Ռուսաստանի կողմից անհեթեթ և անտրամաբանական քայլ էր. Մարգվելաշվիլի

Դա Ռուսաստանի կողմից անհեթեթ և անտրամաբանական քայլ էր. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանի` Աբխազիայի իշխանությունների հետ կնքած համաձայնությունը «անհեթեեթ և անտրամաբանական քայլ» է համարում:



Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն` ՌԴ կառավարությունը նոյեմբերի 20-ին դե-ֆակտո Աբխազիայի իշխանությունների հետ «Համագործակցության և ռազմավարական գործընկերության» մասին համաձայնագիր ստորագրելու որոշում է կայացրել:



«Ցավոք, դա նորություն չէ: Վերջին մեկ ամսվա մեր արտաքին ակտիվությունն ամբողջությամբ ուղղված էր նրան, որ կանխեինք այդ անհեթեթ ու անտրամաբանական քայլը»,- կիրակի լրագրողներին ասել է Մարգվելաշվիլին:



Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ Աբխազիայի և Օսիայի ինքնորոշման պաշտպանությունը հնարավոր է միայն միասնական Վրաստանի սահմաններում: