Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում դեռ շատ բաց հարցեր կան. Շտայնմայեր

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում դեռ շատ բաց հարցեր կան. Շտայնմայեր

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում շատ բաց հարցեր են մնացել: Այս մասին Վիեննայում լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, գրում է TASS-ը:



«Մենք շատ հարցերում հեռու ենք միմյանցից»,- ասել է նա: Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ իրանական կողմից ակնհայտ է «արդյունքի հասնելու» ձգտումը:



Նոյեմբերի 23-ին ARD հեռուստաալիքի եթերում Շտայնմայերը Թեհրանին նախազգուշացրել է միջուկային խնդրի շուրջ բանակցությունների տապալման մասին: «Եթե մենք վերջնական արդյունքի չհասնենք, հարկավոր կլինի տարբերակներ փնտրել, որպեսզի սրանով ամեն ինչ չավարտվի, այլ որպեսզի այս գործընթացի շարունակվի»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը: