Գավառ-Սևան ճանապարհահատվածին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Գավառ-Սևան ճանապարհահատվածին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Նոյեմբերի 24-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ճանապարհահատվածին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:



Գավառ-Այրիվանք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21010» մակնիշի 34 MT 434 պետհամարանիշով ավտոմեքենան: