Քոչարյանի եւ «Սիստեմայի» գործերը լավ չեն

Քոչարյանի եւ «Սիստեմայի» գործերը լավ չեն

Մեկ շաբաթ է, ինչ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Մոսկվայից, ուր մեկնել էր «Սիստեմա ԱՖԿ»-ի գործերով, Երեւան է վերադարձել դեռ նախորդ չորեքշաբթի առավոտյան` բիզնես-կլասով: Եվ չնայած նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ նա կվերադառնա ու կասի «միակ տղամարդու» իր խոսքը, Քոչարյանը շարունակում է լռել:



Ըստ լավատեղյակների` Քոչարյանի եւ «Սիստեմայի» գործերը լավ չեն, կորուստները շատ մեծ են, գործերը «բանի նման» չեն նաեւ հայաստանյան ներքաղաքական «գետնի» վրա: Եռյակը կրիտիկական բողոքի ռեժիմ չի կարողանում ապահովել, որպեսզի Քոչարյանի «արբիտրության» անհրաժեշտությունն առաջանա, էլ ավելի «բանի նման» չեն տեղերում շտաբների ձեւավորման եւ մոբիլիզացման աշխատանքները, որն իրականացնելու ֆունկցիան դրված է Քոչարյանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի վրա. տեղական չինովնիկները, մարզպետներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ աշխատանքները խոչընդոտվեն: Դա է պատճառը, որ «Նիգ-Ապարան» միության նախագահ Սամվել Ալեքսանյանը դարձել է ԲՀԿ-ական քարոզչամիջոցների աչքի փուշը: Նա սկսել է կտրել ԲՀԿ-ի հացը` «Նատալի ֆարմը» եւ «Մալաթիա» բժշկական կենտրոնը բարեգործաբար տարհանելով դեպի մարզեր: