Կանյաչնիում հաշվետվության օր է

Կանյաչնիում հաշվետվության օր է

Նոյեմբերի 28-ին Կանյաչնիում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կհավաքի կուսակիցներին՝ լսելու Համաժողովրդական շարժման վերաբերյալ կատարված աշխատանքների հաշվետվությունը, եւ, ամենայն հավանականությամբ, կքննարկեն նաեւ ապագա անելիքների հետ կապված հարցեր։



Նախնական տվյալներով, նիստը նշանակված է ժամը 14-ին։ Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ն քաղխորհդի նիստ էր հրավիրել եւ Համաժողովրդական շարժման պլան մշակել ու կուսակիցներին հորդորել 2 շաբաթ անց զեկուցել արած-չարածի մասին։