Ծեծի ենթարկված ակտիվիստը դատաբժշկի մոտ է

Ծեծի ենթարկված ակտիվիստը դատաբժշկի մոտ է

Դեկտեմբերի 19-ին ծեծի ենթարկված Վաղինակ Շուշանյանն այս պահին գտնվում է դատաբժշկի մոտ, որտեղ պիտի հետազոտվի: Դատաբժշկին այցելելու ուղեգիր սատցել է դեպքի օրը։ «Ոստիկանություն ներկայանալուց հետո ինձ վատեմ զգացել և ինքնակամ այցելել եմ Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ սրտխառնոցի դեմ դեղեր են նշանակել և մինչ օրս այդ դեղերը օգտագործում եմ»,-ասաց Վաղինակը։ Նա տեղեկացրեց, որ ինքնազգացողությունը դեռ վատ է, գլխացավեր և սրտխառնոց ունի։



Հիշեցնենք, որ  Վաղինակ Շուշանյանի վրա երկու երիտասրադներ հարձակվել են ու ասել՝ «ա՛յ թուլա, դո՞ւ էիր երեկ նախագահին քրֆում», հետո գցել են գետնին ու սկսել հարվածել, որի պատճառով շրթունքը  պատռվել է, գլուխը վնասվել։



Տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հետաքննություն է կատարվում։