Չհավատալ կրթության գերազանցության ծրագրի խոստումներին

Չհավատալ կրթության գերազանցության ծրագրի խոստումներին

Ըստ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Գյումրիում 14.09.2014 թ. արված հայտարարության,Հայաստանում սկսվում է պետության ֆինանսավորած <<Կրթության գերազանցության ազգային ծրագիր >>կոչվող նախաձեռնությունը: Այսօրվա դրությամբ հայտնի է նրա <<ինչ կստացվի 2023 թ>>-ի մասը,ըստ որի կպատրաստվեն նոր որակի 2000 ուսուցիչներ,բայց ՀՀ Նախագահին անգամ հայտնի չէ ծրագրի << ինչպես կստացվի>>մասը,որը դրա ամենակարևոր բաղադրիչն է:
Ուսումնասիրելով ծրագրի ինձ հայտնի <<ինչ կստացվի>>մասը , որպես պրոֆեսիոնալ դասավանդագետ,մի շարք պատճառներով, չեմ կարող հավատալ ծրագրի ոչ միայն այդ, այլև նրա բոլոր խոստումներին: Ներկայացնեմ սոսկ մի քանի հիմնավորում:



1. Եթե ծրագիրը կրթության գերազանցության մասին է ,ապա ինչու է ուսուցիչներ պատրաստելու նպատակ դրվում: Չէ որ կրթության բովանդակություն կառուցողները և ուսուցիչները պատրաստողները տարբեր խնդիրներ են լուծում: Կրթությունը այն արժեքների համակարգն է,որն ուսուցման գործընթացում պետք է յուրացնեն սովորողներ: Նրա բովանդակությունը ներկայացված է ուսումնական հաստատությունների՝ ՀՀ ԿԳ նախարարությանորոշած ուսումնական պլաններում,ուսումնական առարկաների ծրագրերում,ու այլ մասնագետների կառուցած ,դարձյալ նախարարության երաշխավորած դասագրքերում: Ուսուցիչները չեն մասնակցում այդ բովանդակության կառուցմանը, ահա թե ինչու նրանք ոչ թե կրթության որակի ,այլ միայն դպրոցում դրա աշակերտական յուրացումն ապահովող ուսուցման որակի պատասխանատուն են: Սակայն նրանց կիրառած ուսուցման մեթոդները, որպես կանոն, կամ ապահովում են ուսուցման բովանդակություն դարձած կրթության որակը,կամ որակազրկում այդ բովանդակությունը: Ահա թե ինչու դպրոցի արտադրողականության մակարդակը պայմանավորված է ոչ միայն ուսումնական ծրագրերում և առարկաներում ներկայացված կրթության որակով, այլ նաև դպրոցում կրթության բովանդակության աշակերտական յուրացումն ապահովող ուսուցիչների մասնագիտական որակով: Սակայն ծրագրի << ինչ կստացվի>> հայտնի մասի ուսումնասիրությունը բացահայտում է նրա հեղինակների ոչ միայն այդ ամենի անտեղյակությունը, այլ նաև <<Որակյալ կրթություն>> և <<որակյալ ուսուցիչ>> հասկացությունների բովանդակություների տարբերությունների մասին գիտելիքներ չունենալը:
2. Իրականում, նախ համապատասխան մասնագետները կառուցում են կրթության բովանդակությունը,ներկայացնելով այն իրենց կազմած դասագրքերում: Հետո արդեն մանկավարժական բուհերը իրենց դասավանդագետ մասնագետներով պատրաստում են այդ բովանդակությունը սովորողների ուսումնասիրության առարկա դարձնող ուսուցիչներ: Ծրագրում այս անհրաժեշտության անտեսումը և հատկապես դրանում <<ինչպես պատրաստել ուսուցիչներ >> մասի չլինելը իմ կարծիքով ստիպում է չվստահել Կրթության Գերազանցության Ազգային ծրագրին։



Զարմանալի է,որ դրան նվիրված շատ ասուլիսներին մասնակցած մանկավարժական բուհերի բազմաթիվ ներկայացուցիչները, ուսուցիչները, և կրթության պատասխատուները չնկատեցին,որ այդ ծրագիրը կրթության գերազանց որակի խնդիրը , փորձում է լուծել որակյալ ուսուցիչներ պատրաստելով,այսինք փակուղի տանող մեթոդաբանություն է կիրառում,քանզի այս ծրագիրը որևէ դրական տեղաշարժ չի կայացնի ոչ կրթության ,ոչ էլ ուսուցիչների որակի ոլորտներում:



2.Արմենիա թիվի <<Հատման կետ>> հաղորդումը վարող Մարկ Գրիգորյանի հարցին,թե Ինչ պետք է փոխվի, ինչ նպատակ եք դնում, ԱՅԲ հիմնադրամի տնօրեն Արամ Փախչանյանը,թե՝ երեխաներին դաստիարակել և սովորեցնել,իսկ այն հարցին, թե ինչպես եք ենթադրում ուսուցիչ պատրաստելը, Ա. Փախչանյանն ասաց,որ ուսուցիչ պետք է աշխատեն նվիրյալները,լավագույն մարդիկ: Փորձենք վերլուծել այդ պատասխանները։
Առաջինի պատասխանը ցույց է տալիս,որ Ա.Փախչանյանն այս դեպքում ևս ընտրել է սխալ մեթոդաբանություն:Ըստ նրա , իբր դաստիարակելը և սովորեցնելը տարբեր հարթությունների վրա են գտնվում և իբր սկզբում դաստիարակում են,հետո սովորեցնում:



Սկսեմ առաջին պատասխանի վերլուծությունից: Իրականում դաստիարակելը և սովորեցնելը տարբեր հարթությունների վրա չեն գտնվում, քանի որ սովորեցնելը դաստիարակություն կայացնող գործընթացներից է, և սովորեցնելու արդյունքը անխուսափելիորեն դրսևորվում է սովորողի որոշակի բովանդակության դաստիարակվածությամբ։



Ըստ երկրորդ պատասխանի,դպրոցում ուսուցիչ պետք է աշխատեն ոչ թէ ուսուցչական գործունեության որակյալ պատրաստություն ստացած մարդիկ, այլ՝ նվիրյալները: Նախ նվիրյալները չեն ծնվում,այլ դառնում են։ Եվ ապա ուսուցչությունը զանգվածային մասնագիտություն է և անհնար է ինչ որ ձևով նվիրյալ դարձածներով բավարարել դպրոցների մեծ պահանջարկը:Ահա թե ինչու ուսուցիչներ պատրաստող բուհերում պետք է աշխատեն այնպիսի դասավանդագետնեը, որոնք ապագա ուսուցչին դեռևս բուհական ուսուցման տարիներին պետք է այնպես սովորեցնեն աշակերտներին սովորեցնելու արվեստը,որ նա հաճույք և բավականություն ստանա, թե բուհում սովորելուց և թե հետո դպրոցում սովորեցնելուց,այդ ձևով դառնալով ուսուցչության նվիրյալ:Այնպես որ այս պատասխանների վերլուծությունը ցույց է տալիս,որ այս դեպքում ևս ընտրվել է փակուղի տանող մեթոդաբանություն։



4. Ծրագրում լրջորեն է խոսվում արհետավարժ ուսուցչի , մանկավարժական հմտությունների, դասավանդման լավագույն հմտությունների , տեխնոլոգիական հմտությունների զարգացման և ուսուցիչների հմտությունների մակարդակի բարձրացման մասին: Քանի որ խոսքը արհեստավարժ ուսուցչի և ուսուցչական հմտությունների և մասին է , առանձին քննարկման առարկա դարձնենք դրանցից յուրաքանչյուրը։
4.1 Ըստ ծրագրի <<Կրթության գերազանցության ազգային ծրագիրը առանցքային դեր կունենա կրթված, արհեստավարժ երիտասարդ սերնդի դաստիարակման գործում: Վերապատրաստելով գործող տնօրեններին և պատրաստելով նոր և արհեստավարժ մարդկային ռեսուրս>> :Բայց չէ որ արհեստավարժ են միայն իրենց արհեստում կատարելության հասած արհեստավորները,բայց չէ որ ուսուցիչներն արհեստավոր չեն:Իսկ երիտասարդ սերունդն ել բաղկացած չէ միայն արհեստավորներից : Ուրեմն, չի կարելի ունենալ դպրոցն արհեստավարժ կադրերով ապահովելու ,ինչպես և երիտասարդ սերնդին արհեստավարժ դարձնելու ծրագրեր: Այս բնագավառում գործելու համար անհրաժեշտ գիտելիքներ չունենալու պատճառով, ծրագրի հեղինակներն իրենց ցանկություններից անկախ, ժողովրդին մտավոր կարողություններից զրկելու ծրագիր են կառուցել,առանց գիտակցելու դա:
4.2. Հմտությունները գործողությունների իրականացման այնպիսի,եղանակներ են,որ բազմիցս կրկնվելու շնորհիվ սովորական պայմաններում կատարվում են ավտոմատացված : Բայց իրականում չկան ուսուցչական գործողությունների այդպիսի եղանակներ: Դասավանդման գործընթացում ուսուցիչն միշտ էլ աշխատում է գիտակցության բարձր մակարդակի մասնակցությամբ:Պատահական չէ,որ այդ մասնագիտություն համարվում է <<այրվող>>: Ուրեմն պետք է զարգացվեն ոչ թե հմտություները,քանզի չկան այդպիսիք ,այլ ուսուցչական ընդունակություններն ու կարողությունները: Բայց դրա համար անհրաժեշտ է գիտելիք ունենալ այդ երկուսի էության և ձևավորման մասին,քանզի դրանց ձևավորումն ու զարգացումը տարբեր եղանակներով են իրականացվում: Գոյություն չունեցող մանկավարժական հմտությունների զարգացման մասին գրելը,անտեսելով կարողությունների և ընդունակությունների զարգացման անհրաժեշտությունը, բացահայտում է ծրագրի հեղինակների գիտակցության մեջ ուսուցիչներ պատրաստելու համար առաջին անհրաժեշտության գիտելիքների բացակայությունը:
5. Ըստ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի <<Ծրագրի հիմքում ուսուցչական որակյալ գնդի ձևավորումն է,որն իր հմտություններով ի վիճակի է ստեղծել ապագա արհեստավարժ կադրերի դպրոց>>:Եթե օգտվենք հմտությունների և արհեստավարժության մասին բառարաններում ներկայացված տեղեկություններից,ապա կարող ենք ասել, որ ծրագրի հիմքում դրվել է գոյություն չունեցող մանկավարժական հմտություններով զինված արհեստավարժ ուսուցչական գունդ ստեղծելու գաղափարը,որը պետք է ստեղծի ուսուցչական գործունեության համար որևէ արժեք չունեցող արհեստավարժ կադրեր:Բնական է,որ նման խոստումը ևս չի կարող հավատ ներշհչել:
Նման բովանդակության «Կրթության Գերազանցության Ազգային Ծրագիրը» ստիպում է չհավատալ նրա հեղինակների բոլոր խոստումներին,ինչպես և դրանով հիացողների անկեղծությանը:Քանի որ, ծրագիրը հավանել է ՀՀ նախագահը, երևի այս դեպքում ևս գործում է Հ.Անդերսենի հեքիաթի <<թագավորի նոր զգեստը>> սինդրոմը:



ԽՍՀՄ մանկավարժագիտության դոկտոր Սերգեյ Մանուկյան