Չե՛ք ուզում, էլի, Գագիկ Ծառուկյանի «լավը»

Չե՛ք ուզում, էլի, Գագիկ Ծառուկյանի «լավը»

Գագիկ Ծառուկյանն ասել է. եթե պահանջ լինի, կառաջադրվի նախագահի թեկնածու, ի՞նչ եք կարծում` ընտրվելու դեպքում ինչպիսի՞ բանակցող նա կլինի ղարաբաղյան հարցում, հարցրինք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: «Մեր մոտեցումն այն է, որ ընդհանրապես պետք է նախագահի աթոռը վերացվի»: Բայց հնարավոր է չվերացվի: «Չէ, մենք ամեն ինչ անելու ենք, որ վերացվի»: Չե՛ք ուզում, էլի, Գագիկ Ծառուկյանի «լավը»: «Չէ, հարցը Գագիկ Ծառուկյանը չէ, մենք ուզում ենք Գագիկ Ծառուկյանի լավը, պարզապես համոզում ունենք, որ այդ աթոռը ոչ մի լավ բան չի խոստանում, քանի որ 3 նախագահներից էլ ժողովուրդն անչափ դժգոհ է եղել, ինչո՞ւ պետք է 4-րդից էլ դժգոհ չլինի»: Անարդար եք, պարոն Ռուստամյան, չե՞ք տեսնում ինչքան ժողովուրդ է գնում Ծառուկյանի հետեւից: «Միեւնույն է, չկա այդ երաշխիքը, չը-կա»: