Օբաման և Քեմերոնը պայմանավորվել են ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Օբաման և Քեմերոնը պայմանավորվել են ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պայմանավորվել են ուժի մեջ թողնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին նրանք հայտարարել են համատեղ ասուլիսի ժամանակ, տեղկացնում է РИА Новости-ն:



«Մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կիրառել այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել իր ագրեսիան Ուկրաինայում»,- ասել է Օբաման:



Օբաման և Քեմերոնն իրենց հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաև ուկրաինական իշխանություններին ռեֆորմներ իրականացնլու համար օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները: