Խնդա՛մ վրեդ, Մանվել

Խնդա՛մ վրեդ, Մանվել


Մենք դեռ երկար ժամանակ մեջբերումներ ենք անելու Սերժ Սարգսյանից.



«Թիմակիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թե որն է «այբը», որը՝ «բենը»: Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միևնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»:



Ծառուկյանին է խոսքը վերաբերվում:



Նախագահի ելույթը ողջունող ինտելեկտուալ թիմակիցներից մեկի՝ Մանվելի մասով ահա թե ինչ է իրազեկում Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանը. 



«…Վազգեն Սարգսյանի մահից հետո, հակադրվելով մի շարք ԵԿՄ վարչության անդամների հետ, Սասուն Միքայելյանի հետ դարձրեցինք ԵԿՄ նախագահ այն պարագայում, որ ԵԿՄ սովորական անդամ էլ չէիր:
Խոսքս քո մասին է, Մանվե՛լ:
Հիշի՛ր արտահայտածդ բառերը այն ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի աշխատասենյակում, ուր հակադարձում էիր մեր առաջարկին՝ ասելով. «Իդա ես խոսալ գիդա՞մ, որ դառնամ ԵԿՄ նախագահ, ինձնից յան տվեք»:



«Խնդա՛մ վրեդ: Մի ժամանակ «իդա խոսալ չգիդայիր», հիմա ՀՀԿ-ի ամբիոնից նենց լուրջ բաներից ես խոսում, հա՞ »:



ՀԳ Նման մարդկանց հետ կարելի՞ է խոսել Այբ- ը ու Բեն-ը չիմացող մարդկանց մասին:




Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ