Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ստուգել Գագիկ Ծառուկյանի կողմից չմուծված հարկերի մասին լուրերը

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ստուգել Գագիկ Ծառուկյանի կողմից չմուծված հարկերի մասին լուրերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ստուգել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ չմուծված եւ բարեգործական գործունեությամբ քողարկված հարկերի մասին լուրերի իսկությունը:



Ըստ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի`  այդ կապակցությամբ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համապատասխան նամակ է ուղարկել Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: