Ժամանակը աշխատում է եռյակի օգտին. ընտրական տեխնոլոգիաների մասնագետ

Ժամանակը աշխատում է եռյակի օգտին. ընտրական տեխնոլոգիաների մասնագետ

ՀՀԿ - ԲՀԿ հակամարտությունը սրվեց, քանի որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին վերարտադրվելու հնարավորություն չտվեց և չհամաձայնեց աջակցել սահմանադրական բարեփոխումներին, պնդում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:



«Գործող նախագահը ուղղակի փորձեց «վա բանկ» գնալ, նա ժամանակ չունի արդեն, լավագույն դեպքում իրեն մնացել է երեք տարի, երեք տարվա ընթացքում նա պետք է փորձի Սահմանադրությունը փոխել, պետք է դրա համար նա կարողանա դրսի ուժերի հետ իր համաձայնությունը գտնի, որից հետո էլ նա պետք է կարողանա նաև ինչ-որ ներկուսակցական խնդիրներ լուծի, և այլն, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասել է Բադալյանը՝ շարունակելով․ - «Ժամանակը սեղմում է, այ ժամանակը սկսել է աշխատել եռյակի օգտին»: