Օսկանյանը դիմում է ներկայացրել ԲՀԿ շարքերը լքելու մասին

Օսկանյանը դիմում է ներկայացրել ԲՀԿ շարքերը լքելու մասին

Հայաստանի նախկին արտգործնախարար, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին, տեղեկացնում է «Ազատությունը»:



«Վարդան Օսկանյանը դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքելու մասին, բայց տեղեկությունը, որ դիմում է ներկայացված նաև Ազգային ժողովի նախագահին մանդատը վայր դնելու մասին, չի համապատասխանում իրականությանը», - «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:



«Առաջիկայում կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի մեր շատ հարգարժան գործընկեր Վարդան Օսկանյանի դիմումը կուսակցության շարքերը լքելու մասին, և ես գրեթե վստահ եմ, որ կուսակցությունը չի բավարարի մեր հարգելի ընկերոջ դիմումը կուսակցության շարքերը լքելու վերաբերյալ: Մեր ցանկությունն է, որ պարոն Օսկանյանը չլքի կուսակցության շարքերը», - հավելել է Զոհրաբյանը:



Գագիկ Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած կոշտ գնահատականներից հետո ԲՀԿ-ից և համանուն խմբակցությունից արդեն յոթ պատգամավոր է հեռացել։